Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ, 3․1-րդ և 4-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանաջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 26-րդ և 33-րդ կետերի պահանջները․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Եղեգիս համայնքում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների անցկացման համար քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար առանձնացնել հետևյալ անվճար վահանակները՝ համաձայն սույն որոշման հավելվածի։
2․Համայնքապետարանի աշխատակազմիք արտուղարին․
1)Մինչև 2026 թվականի մայիսի 1-ը սույն որոշման մասին տեղեկացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: