Հիմք ընդունելով Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի 21․04․2026թ․ N1 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 30-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանեու մասին» N 27-Ն հրամանով հաստատված կարգի 169-րդ կետը, ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ և 3-րդ պարբերություններով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացնել կրկնակի մրցույթ`
աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (պաշտոնի ծածկագիր՝ 3.1-3)։
- Կրկնակի մրցույթի օր նշանակել 2026 թվականի ապրիլի 30-ը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: