Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի 10012HDNQRQF ծածկագրով քաղվածքը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Շատին գյուղի նախկին բնակիչ, հանգուցյալ Մարգար Գասպարի Զաքարյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ՝ Պայծառիկ Արամի Գալստյանի (կինը), Արամայիս Մարգարի Զաքարյանի (որդին), Շարմաղ Արտակի Զաքարյանի (հարսը), Արմեն Արամայիսի Զաքարյանի (թոռը), Արմինե Արամայիսի Զաքարյանի (թոռնուհին) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0039-0001, մակերեսը 0,10101հա) տրամադրել Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 2-րդ փողոց, տուն 12 հասցեն։