Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 23-ը հուլիսի 2015 թվականի N828-Ն որոշման դրույթները, Վայոց ձորի մարզպետի 16/06/2025 թվականի N 01/06.2/3643-2025 գրությունը և ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 10-044-0096-0045, մակերեսը 0,184հա) գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման: