Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Միավորել Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ստորև ներկայացված հողատեսքերը՝
1)կադաստրային ծածկագիր՝ 10-035-0205-0042, մակերեսը՝ 2,86978, արոտավայր,
2)կադաստրային ծածկագիր՝ 10-035-0205-0044, մակերեսը՝ 1,02804, այլ հողատեսք:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման սահմանված կարգով: