Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջներով,
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է՝ Աղնջաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող քաղաքացիներ Ահարոն Յուրիկ Գաբրիելյանի և Նաիրուհի Սամվելի Ղազարյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը (0,121հա մակերեսով, 10-007-0127-0304 կադաստրային ծածկագրով) փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման ևայլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների:
2․Հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
|