04.02.25
ՄԱՍՆԱԿՑԵՔ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
|
Հարգելի բնակիչներ, մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում առաջարկներ կարող եք ներկայացնել փետրվարի 5-ից ժամը 10։00-ից մինչև փետրվարի 16-ը ժամը 21։00։ Առաջարկները կարող են լինել բարեկարգման և վերանորոգման, կառուցապատման բնույթի՝ զբոսայգիների կառուցում, ճանապարհների ասֆալտապատում, խաղահրապարակների կառուցում և այլն։ Առաջարկներ ներկայացնելու համար պետք է մուտք գործել yeghegis.am պաշտոնական կայք, այնուհետև՝ Մասնակցային բյուջետավորում 2025, այնուհետև՝ ՈՒղարկել առաջարկ։ Դարձեք ձեր համայնքի զարգացման մի մասնիկը։
|
|
04.02.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ սույն թվականի փետրվարի 20֊ին, ժամը 11։00֊ին, Եղեգիս համայնքի ղեկավարի աշխատասեյնակում տեղի կունենա 2024թվականի բյուջեի տարեկան հաշվետվության ներկայացում։ Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունը։
|
|
03.02.25
ՄԱՍՆԱԿՑԵՔ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
|
Եղեգիս համայնքի հարգելի բնակիչներ, դուք կարող եք մասնակից լինել համայնքի զարգացման գործընթացին։ Գրանցվեք yeghegis.am պաշտոնական կայքում, և ներկայացրեք ձեր գաղափարները։ Դուք կարող եք ներկայացնել ձեզ համար կարևոր խնդիրների լուծմանն ուղղված որևէ ծրագիր՝ դրանով իսկ մասնակից լինելով համայնքի զարգազմանը։ Գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել yeghegis.am պաշտոնական կայք, սեղմել Մուտք,այնուհետև՝Գրանցվել։ Յուրաքանչյուրիդ ձայնը և կարծիքը շատ կարևոր է։
|
|
27.01.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Սիրելի' հայրենակիցներ, Հունվարի 28֊ի` Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ, շնարհավորում ենք բոլորիդ և տեղեկացնում, որ օրվա կապակցությամբ համայնքում կազմակերպվելու են հիշատակի միջոցառումներ և հարգանքի տուրք։ Հունվարի 28-ին համայնքի գյուղական պանթեոններում և բնակավայրերի գերեզմանատներում կկատարվի ծաղիկների խոնարհման արարողակարգ: Հրավիրում ենք բոլորիդ՝ մասնակցելու կազմակերպվող միջոցառումներին և նախաձեռնություններին հետևյալ ժամանակացույցով` Շատին բնակավայր, ժամը` 11֊ին, Արտաբույնք բնակավայր, ժամը` 10֊ին, Քրարագլուխ բնակավայր, ժամը` 14։00֊ին, Աղնջաձոր բնակավայր,ժամը` 10։00֊ին, Թառաթումբ բնակավայր, ժամը` 12։00֊ին, Սալլի բնակավայր, ժամը` 14։30֊ին, Հորբատեղ բնակավայր, ժամը` 12։00։
|
|
23.01.25
ԿԱՅԱՆԱԼԻՔ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ԹԻՎ 1 ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Եղեգիս համայնքի հարգելի' բնակիչներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի հունվարի 27-ին Շատինի միջն. դպրոցում, ժամը` 15։00֊ին տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու 2025թվականի արտահերթ թիվ 1 նիստը։
|
|
20.01.25
ՄԱՍՆԱԿՑԵՔ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
|
Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, մեկնարկում է Եղեգիս համայնքում ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ գործընթացը։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է մասնակից լինել համայնքի զարգացման գործընթացին։ Խնդրում ենք և հորդորում լինել ակտիվ և մասնակցել մեր համայնքի զարգացման գործընթացին։ Դուք կարող եք ներկայացնել ձեզ համար կարևոր խնդիրների լուծմանն ուղղված որևէ ծրագիր՝ դրանով իսկ մասնակից լինելով համայնքի զարգազմանը։ Գրանցվեք yeghegis.am պաշտոնական կայքում և ներկայացրեք ձեր գաղափարները։ Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրիդ կարծիքը։
|
|
13.01.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Եղեգիս համայնքի հարգելի' բնակիչներ, Ձմեռային զորակոչին ընդառաջ, հունվարի` 15֊ին, ժամը` 10։30֊ին տեղի կունենա Զորաց եկեղեցում նորակոչիկների Օրհնության կարգ։ Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակից լինելու օրհնության կարգին և բարի ճանապարհ մաղթելու։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |