31.03.25
📢 Գարնանային ծառատունկ – փնտրում ենք աշխատողների 🌿🌳
|
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը փնտրում է գարնանային ծառատունկի համար աշխատողներ։ Եթե սիրում եք բնությունը և ցանկանում եք ձեր ներդրումն ունենալ ավելի կանաչ ու առողջ միջավայր ստեղծելու գործում, ցանկանում եք կարճաժամկետ աշխատանք իրականացնել՝ սեզոնային եկամտի համար, ապա դիմեք մեզ։ Աշխատանքի նկարագիր․ Փակ արմատային համակարգով աճեցված ծառերի տնկում։ Տնկման տարածքում նախապես արվել են ակոսներ՝ կրճատելու ֆիզիկական աշխատանքը։ 👥 Ովքեր կարող են մասնակցել՝ ✅ Բոլոր նրանք, ովքեր սիրում են բնությունը ✅ Ֆիզիկապես ակտիվ մարդիկ են ✅ Սիրում են թիմային աշխատանք 📅 Ամսաթիվ՝ ապրիլի 5-25 📍 Վայրը՝ Քարագլուխ և Վարդահովիտ 📞 Կապ՝ 094 88 21 85, Արմինե Մանրաասների համար կապ հաստատել վերոնշյալ հեռախոսահամարով։
|
|
28.03.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Մեկնարկում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված <<Երիտասարդական տեղական քաղաքականության մշակում, համայնքային երիտասարդական աշխատանքի կազմակերպում և երիտասարդների մասնակցություն>> թեմաներով դասընթացներ։Դասընթացին մասնակցելու համար դիմում հայտը պետք է ներկայացնել համայնքի անունով՝ հայտի մեջ ներառելով 4 մասնակիցների՝ 2 ՏԻՄ ներկայացուցիչ, 2 երիտասարդության ոլորտի ներկայացուցիչ։ Երիտասարդության ոլորտի ներկայացուցիչը պետք է լինի՝բնակվի տվյալ համայնքում,լինի տվյալ համայնքում գործող երիտասարդական կառույցի ղեկավար, երիտասարդական ծրագրերի պատասխանատու և/կամ երիտասարդ առաջնորդ,անդամակցի համայնքում գործող երիտասարդական ակտիվ խմբի, երիտասարդական կազմակերպության, ...
Մանրամասն |
|
28.03.25
«Առողջ Հայաստան, մաքուր համայնք»
|
Այսօր անցկացվեց «Առողջ Հայաստան, մաքուր համայնք» ծրագիրը «Կենարար» հիմնադրամի և Եղեգիսի համայնքապետարանի համագործակցությամբ։ Ծրագրի շրջանակներում անցկացվեց` 🤾🤸Թիմային սպորտային խաղեր, 🗣Խոսքի մշակույթի և բեմական խոսքի վարպետության դաս՝ Մհեր Նահապետյանի հետ, 🫓 Գաթայի հյուրասիրություն և զրույց Մեծ Պասի Միջինք տոնի մասին, 🕺💃Ազգագրական պարերի և երգերի ուսուցում, 🚮 Աղբահանության և աղբի տեսակավորման վերաբերյալ զրույց-քննարկում։ Միջոցառմանը մասնակցում էին Շատին և Եղեգիս բնակավայրերում ապրող դպրոցահասակ ակտիվ երեխաներ։
|
|
|
12.03.25
📢Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ
|
Հիշեցնենք, որ ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի:Պարտադիր պայման է ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն ունենալը։ Աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը. այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։ Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման ...
Մանրամասն |
|
11.03.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Մեկնարկել է ԱՄԷ Մասդար ընկերության <<Զայեդի անվան կայուն զարգացման մրցանակ>>-ի 2026թ․-ի հայտերի ընդունման գործընթացը։ Այն ԱՄԷ-ում առաջատար պարգևատրման միջոցառում է , որը միտված է խրախուսելու առողջապահության, սննդի, էներգիայի, ջրի, կլիմայի, ավագ դպրոցների ոլորտներում գլոբալ մարտահրավերները հաղթահարելու նորարարական լուծումները։ Մրցանակային ֆոնդը կազմում է 5․9 մլն ԱՄՆ դոլար։Հայտեր կարող են ներկայացնել մանր և միջին ձեռնարկությունները, շահույթ չհետապնդող կազմակերպությունները, ավագ դպրոցները, որոնք նշված ոլորտներում ունեն կայուն զարգացման նորարարական լուծումներ։ Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 23-ը արաբերեն, անգլերեն, ռուսերեն, չինարեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, իսպաներեն ...
Մանրամասն |
|
11.03.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից:  Եթե դուք վճարում եք եկամտային հարկ և ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիրը, ապա Կառավարությունը առողջապահության և/կամ կրթության համար կատարված անկանխիկ ծախսերի մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն է տալիս։  Ստորև հարցուպատասխան ձևաչափով ներկայացվում է սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |