07.05.25
Իրազեկում․ Եղեգիս համայնքի Սալլի և Հորս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
|
Հարգելի՛ բնակիչներ, Համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պլան-ժամանակացույցի, սույն թվականի մայիսի 15-ին Սալլի, 21-ին Հորս բնակավայրերի դպրոցներում ժամը՝ 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Գործարկվելու են բնակավայրերի շչակները: Խնդրում ենք չանհանգստանալ։
|
|
07.05.25
ԿԱՐԵՎՈՐ
|
Եղեգիս համայնքի հարգելի բնակիչներ, Խնդրում ենք մեկ օրով դադարեցնել խոշոր և մանր եղջերավոր անասունների արածեցումը Գետափ-Մարտունի ավտոճանապարհին։ «ՌԱՖԷԼԳՐԻԳ» ՓԲԸ-ի կողմից նախատեսվում է աշխատանքները սկսել մայիսի 8-ին և 9-ին առավոտյան ժամը 10։00-ից Մ -10 Հ-79 Գետափ-Մարտունի ավտոճանապարհին, մետաղական արգելափակոցների և ճանապարհի կողային հատվածում առաջացած խոտային ծածկույթը դեղորյաքի միջոցով մշակման նպատակով։ Եվս մեկ անգամ.հորդորում ենք կենդանիների թունավորումից խուսափելու նպատակով դադարեցնել նշված հատվածներում արածեցումը։
|
|
07.05.25
Իրազեկում․ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
|
Հարգելի՛ բնակիչներ, Համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պլան-ժամանակացույցի, այսօր սույն թվականի մայիսի 7-ին Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրում և միջնակարգ դպրոցում, ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Գործարկվելու են բնակավայրերի շչակները: Խնդրում ենք չանհանգստանալ։
|
|
27.04.25
Հանդիպում-քննարկում Աղնջաձոր բնակավայրում
|
Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ` Ահարոն Գաբրիելյանը Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած աշխատանքային խմբի հետ Աղնջաձորում հանդիպեց բնակիչներին։Նախ մարզպետ Կոլյա Միքաելյանը այցելեց բնակավայրի մի քանի ընտանիքների, տեղում ծանոթացավ բնակիչների և բնակավայրում առկա խնդիրներին ու առաջարկություններին, այնուհետև անցկացվեց ընդհանուր հանդիպում, որտեղ ներկայացվեցին պետական աջակցության ծրագրերը, ընթացիկ և առաջիկա աշխատանքները:Քննարկվեցին առողջապահության, սոցիալական, տնտեսական զարգացման հարցեր, զբոսաշրջային ներուժը, ինչպես նաև Եղեգիսի կիրճի զարգացման ծրագրի հեռանկարները։ Մարզպետը կարևորեց մարզպետարան-ՏԻՄ արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ բնակիչների բարօրության և համայնքի կայուն զարգացման։#ԵղեգիսիՀամայնքապետարանՀՀ ...
Մանրամասն |
|
24.04.25
#ՀիշումԵնք #ՊահանջումԵնք
|
Ապրիլի 24-ին Եղեգիս համայնքի բոլոր բնակավայրերում խոնարհումով ու ցավով հիշեցինք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Ծաղիկներ, մոմավառություններ, խաղաղ քայլերթեր ու աղոթք՝ ի հիշատակ 1.5 միլիոն նահատակների։ Հիշում ենք և պահանջում։ #ՀիշումԵնք #ՊահանջումԵնք #Եղեգիս #24Ապրիլ #ՀայոցՑեղասպանություն110
|
|
22.04.25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ` ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Եղեգիս համայնքի հարգելի' բնակիչներ,Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի ապրիլի 29-ին Շատինի միջն. դպրոցում, ժամը` 16։00֊ին տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու 2025թ. վեցերորդ նստաշրջանի հերթական երրորդ նիստը։
|
|
22.04.25
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ Եղեգիս համայնքում
|
«Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ Եղեգիս համայնքում «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Այս տարի այն կնշվի ապրիլի 26-ին: Եղեգիս համայնքում օրվա միջոցառումները կմեկնարկեն ժամը 10:00-ին՝ Թառաթումբ բնակավայրում, ծառատունկի ակցիայով՝ մշակույթի տան հարակից տարածքում։ Ժամը 15:00-ին Շատինի դպրոցի դահլիճում տեղի կունենա բանախոսությունների շարք՝ «Շենացրու պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով: Մեզ մոտ հյուրընկալվելու է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, ով պատանիների ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |