Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.05.25 Իրազեկում․ Եղեգիս համայնքի Սալլի և Հորս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
 
Հարգելի՛ բնակիչներ,
Համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պլան-ժամանակացույցի, սույն թվականի մայիսի 15-ին Սալլի, 21-ին Հորս բնակավայրերի դպրոցներում ժամը՝ 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Գործարկվելու են բնակավայրերի շչակները:
Խնդրում ենք չանհանգստանալ։
07.05.25 ԿԱՐԵՎՈՐ
Եղեգիս համայնքի հարգելի բնակիչներ,
Խնդրում ենք մեկ օրով դադարեցնել խոշոր և մանր եղջերավոր անասունների արածեցումը Գետափ-Մարտունի ավտոճանապարհին։
«ՌԱՖԷԼԳՐԻԳ» ՓԲԸ-ի կողմից նախատեսվում է աշխատանքները սկսել մայիսի 8-ին և 9-ին առավոտյան ժամը 10։00-ից Մ -10 Հ-79 Գետափ-Մարտունի ավտոճանապարհին, մետաղական արգելափակոցների և ճանապարհի կողային հատվածում առաջացած խոտային ծածկույթը դեղորյաքի միջոցով մշակման նպատակով։
Եվս մեկ անգամ.հորդորում ենք կենդանիների թունավորումից խուսափելու նպատակով դադարեցնել նշված հատվածներում արածեցումը։
07.05.25 Իրազեկում․ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Հարգելի՛ բնակիչներ,
Համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պլան-ժամանակացույցի, այսօր սույն թվականի մայիսի 7-ին Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրում և միջնակարգ դպրոցում, ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Գործարկվելու են բնակավայրերի շչակները:
Խնդրում ենք չանհանգստանալ։
27.04.25 Հանդիպում-քննարկում Աղնջաձոր բնակավայրում
Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ` Ահարոն Գաբրիելյանը Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած աշխատանքային խմբի հետ Աղնջաձորում հանդիպեց բնակիչներին։Նախ մարզպետ Կոլյա Միքաելյանը այցելեց բնակավայրի մի քանի ընտանիքների, տեղում ծանոթացավ բնակիչների և բնակավայրում առկա խնդիրներին ու առաջարկություններին, այնուհետև անցկացվեց ընդհանուր հանդիպում, որտեղ ներկայացվեցին պետական աջակցության ծրագրերը, ընթացիկ և առաջիկա աշխատանքները:Քննարկվեցին առողջապահության, սոցիալական, տնտեսական զարգացման հարցեր, զբոսաշրջային ներուժը, ինչպես նաև Եղեգիսի կիրճի զարգացման ծրագրի հեռանկարները։ Մարզպետը կարևորեց մարզպետարան-ՏԻՄ արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ բնակիչների բարօրության և համայնքի կայուն զարգացման։#ԵղեգիսիՀամայնքապետարանՀՀ ... Մանրամասն
24.04.25 #ՀիշումԵնք #ՊահանջումԵնք

Ապրիլի 24-ին Եղեգիս համայնքի բոլոր բնակավայրերում խոնարհումով ու ցավով հիշեցինք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։
Ծաղիկներ, մոմավառություններ, խաղաղ քայլերթեր ու աղոթք՝ ի հիշատակ 1.5 միլիոն նահատակների։
Հիշում ենք և պահանջում։

#ՀիշումԵնք #ՊահանջումԵնք #Եղեգիս #24Ապրիլ #ՀայոցՑեղասպանություն110

22.04.25 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ` ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Եղեգիս համայնքի հարգելի' բնակիչներ,Տեղեկացնում ենք ձեզ,  որ սույն թվականի ապրիլի 29-ին Շատինի միջն. դպրոցում, ժամը` 16։00֊ին տեղի կունենա Եղեգիս  համայնքի  ավագանու  2025թ. վեցերորդ նստաշրջանի հերթական  երրորդ  նիստը։

 

22.04.25 Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ Եղեգիս համայնքում
«Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ Եղեգիս համայնքում «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Այս տարի այն կնշվի ապրիլի 26-ին: Եղեգիս համայնքում օրվա միջոցառումները կմեկնարկեն ժամը 10:00-ին՝ Թառաթումբ բնակավայրում, ծառատունկի ակցիայով՝ մշակույթի տան հարակից տարածքում։ Ժամը 15:00-ին Շատինի դպրոցի դահլիճում տեղի կունենա բանախոսությունների շարք՝ «Շենացրու պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով: Մեզ մոտ հյուրընկալվելու է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, ով պատանիների ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ֆինանսներ բոլորի համար
Եղեգիս համայնքի զինանշանի բացման արարողություն
💡 Ֆինանսներ Բոլոր Համար
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner