Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.12.24 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ սիրելի երիտասարդներ

Տեխնոլոգիական կրթության հիմնադրամը և EasyPay-ը համատեղ կազմակերպում են ֆինանսական գրագիտության անվճար դասընթաց, որը ձեզ հնարավորություն կտա՝

  • Ծանոթանալ ֆինանսական գրագիտության հիմունքներին,
  • Տեղեկանալ Հայաստանի ֆինանսական համակարգերից,
  • Կատարել ճիշտ ընտրություն բանկային քարտերի և ֆիզիկական արժույթի միջև,
  • Օգտվել թվային ֆինանսներից,
  • Սովորել պարտքի կառավարում և կրճատում,
  • Հասկանալ վարկերի հնարավորությունները և ռիսկերը։

Դասընթացի նպատակն է քաղաքացիների մոտ զարգացնել ֆինանսական գրագիտության կարողությունները։ Դասընթացն անցկացվելու է առցանց վիդեո  դասախոսությունների միջոցով։ Դասընթացին կարող եք մասնակցել  techschool.am կայքում։

18.12.24 ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ ԸՍՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ
Հարգելի՛ բնակիչներ,Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու բնակավայրերում` ամանորյա միջոցառումներին, համաձայն ներկայացված ժամանակացույցի`❄️Շատին բնակավայր, դպրոցի դահլիճ ,դեկտեմբերի 19֊ին, ժամը`12։00֊ին,❄️Վարդահովիտ բնակավայր, դպրոցի դահլիճ, դեկտեմբերի 19֊ին, ժամը`11։00֊ին,❄️Գողթանիկ բնակավայր, դպրոցի դահլիճ, դեկտեմբերի` 19֊ին, ժամը` 10։00֊ին, ❄️Թառաթումբ բնակավայր, մշակույթի տան հարակից տարածք, դեկտեմբերի` 21֊ին, ժամը՝ 16:00֊ին,❄️ Սալլի բնակավայր, վարչական շենքի հարակից տարածք, դեկտեմբերի` 27֊ին, ժամը՝ 16։30֊ին,❄️Քարագլուխ բնակավայր, եկեղեցու հարակից տարածք,դեկտեմբերի` 29֊ին, ժամը` 15։00֊ին,❄️Արտաբույնք բնակավայր, մշակույթի տուն, դեկտեմբերի` 29֊ին, ժամը՝ 17:00֊ին,❄️Հերմոն բնակավայր, դեկտեմբերի` 30֊ին,ժամը` ... Մանրամասն
17.12.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի քաղաքացիներ՝

Տեղեկացնում ենք ձեզ  ՀՀ  Էկոնոմիկայի Նախարարության  <<Ներդրումային  միջավայրի և աջակցության  ծրագրերի>> մասին, որը ներառում է բիզնեսի զարգացման  աջակցության ծրագրեր ՝  հետևյալ  ուղղություններով․

1․Բիզնեսի գրանցում։

2․Պետական աջակցության ծրագրեր ենթակառուցվածքների, արտադրական, դեղագործական, հարկային ոլորտներում,

3․Գյուղատնտեսական ոլորտի աջակցության ծրագրեր,

4․Փորձնական ծրագրերի ներդրում։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ  www.mineconomy.am կայքում։ 

13.12.24 ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ` ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Եղեգիս համայնքի հարգելի' բնակիչներ,

Տեղեկացնում ենք ձեզ,  որ սույն թվականի դկտեմբերի 20-ին Շատինի միջն. դպրոցում, ժամը` 15։00֊ին տեղի կունենա Եղեգիս  համայնքի  ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական չորրորդ   նիստը։

 

12.12.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180֊րդ հոդվածի համաձայն լռության խախտումը գիշերը (ժամը 23:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատված), այսինքն` բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքների վրա նվագելը, ձայնային ազդանշաններ տալը, բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից և այլ ապարատներից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում, մուտքերում և բակերում, փողոցներում և այլ հասարակական վայրերում, բնակելի տարածություններում և դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև նման ... Մանրամասն
11.12.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Տարածքային Կառավարման և ենթակառուծվածքների Նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ։ ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բաժնի «52.2 Աջակցություն «երիտասարդական միջավայրի» ձևավորմանը» կետի կատարումն ապահովելու նպատակով  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) նախատեսում է 2025 թվականին ստեղծել վեց երիտասարդական կենտրոններ: Հետաքրքրված մարզային համայնքները մրցույթին  ... Մանրամասն
09.12.24 Ամփոփվեց Հայաստանի արոտավայրերի և խոտհարքների բարելավմանն ուղղված «ԷԿՈսերվ Հայաստան» ծրագիրը
Միջոցառումն իրականացվել է «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) տարածաշրջանային ծրագրի շրջանակում: Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարությանը բարելավել արոտավայրերի և խոտհարքների կայուն և կենսաբազմազանության տեսանկյունից բարենպաստ օգտագործման պայմանները՝ հաշվի առնելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգությունը: Միջոցառման ընթացքում ներկայացվել է ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված գործողությունների արդյունքներն ու ձեռքբերումները:Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Ֆինանսներ բոլորի համար
💡 Ֆինանսներ Բոլոր Համար
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner