18.04.25
ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 2025 թվականի 1-ին նիստը
|
Ապրիլի 8-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կոլյա Միքաելյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 2025 թվականի 1-ին նիստը, որին մասնակցում էին մարզի խորհրդի անդամներ, ուժային կառույցների, տեսչական մարմինների տարածքային կառույցների ղեկավարներ, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ։Օրակարգում ներառված հարցերը վերաբերում էին տարբեր ոլորտների՝ 2024 թվականից տեղափոխված և 2025 թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, Վայոց ձորի մարզում գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին, 2025թ․ 1-ին եռամսյակում ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներին, համայնքային նշանակության ...
Մանրամասն |
|
18.04.25
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՇԱՏԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Շատինում վերականգնվել է մայր առվի համակարգը՝ բնակիչների և համայնքապետարանի միասնական աշխատանքի շնորհիվ Շատինում իրականացվել են մայր առվի վերականգնման աշխատանքներ, որոնց ընթացքում հին համակարգը փոխարինվել է նորով։ Այս կարևոր գործին մասնակցել են 50-ից ավել բնակիչներ, ովքեր անձամբ իրենց ներդրումն են ունեցել՝ աշխատելով ուս ուսի տված։ Սա ոչ միայն ենթակառուցվածքային առաջընթաց է, այլև համայնքի համախմբվածության վառ օրինակ։ Շնորհակալություն բոլորին՝ ժամանակը, ուժը և սրտացավությունն այս գործին նվիրելու համար։ Միասին հնարավոր է ամեն ինչ։
|
|
17.04.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025Թ․ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ <<ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ >> և <<ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ>> ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՅՏԵՐԻՆ ՀՀ ՏԿԵՆ-ԻՑ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ Եղեգիս համայնքի 2025 թ․ մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում բնակիչների քվեարկության արդյունքում հաղթող են ճանաչվել 2 ծրագիր՝ <<Մարզադաշտի բարեկարգում>> և Մանկական խաղահրապարակների կառուցում>>, որի հիման վրա մշակվել են ծրագրային հայտեր և ներկայացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տվել է համաձայնություն նշված ծրագրերի իրականացման համար։ Կից ներկայացնում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան գրությունը։
|
|
17.04.25
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Եղեգիս համայնքի հարգելի' բնակիչներ,Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի ապրիլի 21-ին Շատինի միջն. դպրոցում, ժամը` 15։00֊ին տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու 2025թ. վեցերորդ նստաշրջանի արտահերթ երկրորդ նիստը։
|
|
03.04.25
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի' բնակիչներ,Վայրի Բնության և Մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Եղեգիսի համայնքապետարանի հետ միասին նախատեսել է ևս մեկ դասընթաց փորձառու մեղվաբույծների համար, 🗓Ապրիլի` 6֊ին, 🕥Ժամը` 11 :00-ին, ↪️Շատին բնակավայրում:📞Գրանցման համար զանգահարել 094602200 հեռախոսահամարին🐝Սիրելի' բնակիչներ, այն մասնակիցները, ովքեր նախորդ մեղվաբուծության դասընթացին ունեցել են մասնակցություն, կարող են չդիմել, քանի որ լինելու է նախորդի կրկնությունը։✅️Կարող են մասնակցել 50 ցանկացողներ համայնքի բոլոր բնակավայրերից։Խրախուսվում է նաև կին մասնակիցների մասնակցությունը, դասընթացի ընթացքում լինելու է սուրճի ընդմիջում, և տրմանդրվելու են մասնակցության հավաստագրեր:♻️Վայրի բնության պահպանության հիմնադրամը Վայոց ...
Մանրամասն |
|
03.04.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՂԵԳԻՍ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Այսօր Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ` Ահարոն Գաբրիելյանը, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների մասնակցությամբ հանդիպում ունեցավ Եղեգիս բնակավայրի բնակիչների շրջանում։ Հանդիպումը սկսվեց դպրոցից, ուսուցչական կոլեկտիվի հետ հարց և պատասխանի արդյունքում։ Հանդիպմանը պարոն Ա. Գաբրիելյանը նախ շնորհավորեց կին աշխատակիցներին կանանց միամսյակի առթիվ, մաղթելով արդյունավետ աշխատանք բոլոիին։Հանդիպմանը պարոն Ա. Գաբրիելյանը նշեց և կարևորեց դպրոց և համայնքապետարան փոխհամագործակցության մասին, համայնքի մասնակցությունը բնակավայրի և դպրոցի պահպանմանը, ավելի օպտիմալ աշխատանքներ տանելու վերաբերյալ։ Միառժամանակ նշելով, որ կա այդ նախագծի վերաբերյալ պետական դիրքորոշում, դպրոցը համայնքի կառավարմանը հանձնելու ...
Մանրամասն |
|
31.03.25
📢 Գարնանային ծառատունկ – փնտրում ենք աշխատողների 🌿🌳
|
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը փնտրում է գարնանային ծառատունկի համար աշխատողներ։ Եթե սիրում եք բնությունը և ցանկանում եք ձեր ներդրումն ունենալ ավելի կանաչ ու առողջ միջավայր ստեղծելու գործում, ցանկանում եք կարճաժամկետ աշխատանք իրականացնել՝ սեզոնային եկամտի համար, ապա դիմեք մեզ։ Աշխատանքի նկարագիր․ Փակ արմատային համակարգով աճեցված ծառերի տնկում։ Տնկման տարածքում նախապես արվել են ակոսներ՝ կրճատելու ֆիզիկական աշխատանքը։ 👥 Ովքեր կարող են մասնակցել՝ ✅ Բոլոր նրանք, ովքեր սիրում են բնությունը ✅ Ֆիզիկապես ակտիվ մարդիկ են ✅ Սիրում են թիմային աշխատանք 📅 Ամսաթիվ՝ ապրիլի 5-25 📍 Վայրը՝ Քարագլուխ և Վարդահովիտ 📞 Կապ՝ 094 88 21 85, Արմինե Մանրաասների համար կապ հաստատել վերոնշյալ հեռախոսահամարով։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |