Այսօր: Ուրբաթ, 8 Մայիսի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.05.26 ԵՂԵԳԻՍԻ ԿԻՐՃՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՇՈՒՐՋ 10 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Տեղի ունեցավ հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի, Եղեգիս համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Ահարոն Գաբրիելյանի և Եղեգիս համայնքի տուրիզմի ոլորտում ներդրողների միջև, որի ընթացքում քննարկվել են Եղեգիսի կիրճում նախատեսվող շուրջ 10 մլն դոլարի ներդրումային ծրագրի իրականացման հարցերը՝ ուղղված զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը։

05.05.26 ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽՄԲԱԿՆԵՐԸ
Եղեգիս համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող` Ահարոն Գաբրիելյանի նախաձեռնությամբ և համայնքի աջակցությամբ Քարագլուխ և Արտաբույնք բնակավայրերում բացվել են մարզական խմբակներ՝ կարատե, բոքս և K-1 (Muay Thai, Kickboxing, MMA, Boxing), որոնցում ընդգրկված է շուրջ 80 սան։Քարագլուխ բնակավայրում գործող Կարեն Մարտիրոսյանի ղեկավարած կարատեի և բոքսի խմբակները,որոնք արդեն մեկ տարվա գործունեություն ունեն,մասնակցել են Վրաստանում կայացած մրցաշարին և գրանցել հաջողություն՝ վերադառնալով մրցանակներով։Միաժամանակ, «Tornado Fight Promotions» կազմակերպության Վայոց ձորի մարզի պատասխանատու Վիգեն Իսախանյանի գլխավորությամբ գործող խմբակը, որը հիմնադրվել է շուրջ երկու ամիս առաջ, դեռևս չի մասնակցել մրցումների, ... Մանրամասն
05.05.26 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը` ՀՀ կառավարության 18-04 - 2026թ. - IV 514 L որոշման համաձայն։Հարգելի Եղեգիս համայնքի բնակիչներ,ներկայացվում է 2026 թվականի պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի ամենաէական դրույքները։1. Ֆինանսական աջակցության չափըՊետությունը սուբսիդավորում է 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի գինը, եթե այն թանկ է 8000 դրամից։Սուբսիդիայի չափը. Շուկայական գնի և 8000 դրամի տարբերությունը։Առավելագույն սահմանաչափ. Ոչ ավելի, քան 3000 դրամ մեկ պարկի համար։Վճարման ձևը. Շահառուն վճարում է միայն չսուբսիդավորվող մասը (օրինակ՝ 8000 դրամը) անկանխիկ եղանակով։2. Սահմանափակումներ և ծավալներՀողատարածք. Մեկ շահառուին աջակցություն է տրամադրվում ... Մանրամասն
29.04.26 28.04.2026 ԹԱՌԱԹՈՒՄԲ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ՄԱՅՐ ԱՌՎԻ ԽՈՂՈՎԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Եղեգիս համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող` Ահարոն Գաբրիելյանի նախաձեռնությամբ և համայնքի զոդողի մասնակցությամբ, ինչպես նաև գյուղացիների ակտիվ աջակցությամբ, Թառաթումբ բնակավայրում՝ գյուղի դիմացի ժայռալանջի դժվարանցանելի հատվածում, որտեղ քարագլորման հետևանքով վնասվել էր <<Մայր առվի>> խողովակը, իրականացվել են վերանորոգման աշխատանքներ։Աշխատանքների ընթացքում վերացվել են վթարային հատվածները, վերականգնվել է խողովակի բնականոն աշխատանքը և ապահովվել է ջրի անխափան հոսքը դեպի գյուղատնտեսական տարածքներ։

Աշխատանքները շարունակական են լինելու։

28.04.26 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ ծնողներ և աշակերտներ,Հիշեցնում ենք, որ Մեղրի հանրահռչակման թեմայով փառատոնի շրջանակում կազմակերպվելու է🎨 նկարչական մրցույթ–ցուցահանդես դպրոցականների համար։Մրցույթի նպատակն է խթանել երեխաների ստեղծագործական միտքը, զարգացնել բնապահպանական մտածողությունը և ներկայացնել Վայոց ձորի բնությունն ու մշակույթը երեխաների աչքերով։Մրցույթին կարող են մասնակցել Եղեգիս համայնքի դպրոցների աշակերտները՝ հետևյալ տարիքային խմբերով․• 7–10 տարեկան• 11–14 տարեկան• 15–17 տարեկան🎨 ԹեմաներԱշխատանքները կարող են անդրադառնալ՝• մեղուների և մեղվապահության աշխարհին• Վայոց ձորի բնությանը և կենսաբազմազանությանը• մեղրի արտադրությանը• մարդ–բնություն ներդաշնակությանը• ... Մանրամասն
28.04.26 ՄԵՂՐԻ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍԻՆ

Հարգելի՛ բնակիչներ,
Մեղրի փառատոնի շրջանակում նախատեսվում է բնակիչների կողմից իրենց բակերում կազմակերպել տեղական ավանդական ուտեստների և քաղցրավենիքի պատրաստման գործընթացի ցուցադրություն՝ այցելուների և զբոսաշրջիկների համար վաճառքի սկզբունքով։
Ցուցադրությունների ընթացքում կարող են ներկայացվել, օրինակ՝ լավաշի թխում թոնիրում, գաթայի պատրաստում, հարիսա, տոլմա, և այլ ավանդական ուտեստներ։
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են փառատոնի ընթացքում կազմակերպել նման ցուցադրություններ, կարող են գրանցվել՝ դիմելով համայնքապետարան կամ բնակավայրերի վարչական կենտրոններ մինչև մայիսի 15-ը։
Հարցերի դեպքում զանգահարել 098868268 հեռախոսահամարով։
Փառատոնը կկայանա սույն թվականի հուլիսի 25-ին։

28.04.26 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։🗓ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ ապրիլի 30-ին ծառայություններ կմատուցվեն․🕑ժամը 10։00-16:00,📌Վայոց ձորի մարզի Վայք համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,🕑ժամը 10:00-16:00,📌Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՓԱՌԱՏՈՆ
Եղեգիս համայնքի զինանշանի բացման արարողություն
🌾ԿՈՐԿՈՏ ԱՊՈՒՐԻ ՓԱՌԱՏՈՆ Korkot Fest
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner