Այսօր: Երկուշաբթի, 26 Հունվարի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.01.26 ՀՈՒՆՎԱՐԻ 27 — ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ,«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ հունվարի 27-ը սահմանվել է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։Այդ կապակցությամբ Եղեգիս համայնքի բոլոր բնակավայրերում հունվարի 27-ին կանցկացվեն հարգանքի տուրքի մատուցման արարողություններ։📍 Ժամանակացույցը՝ ըստ բնակավայրերի․Հորբատեղ — 10:20Շատին—11։00Քարագլուխ — 11:00Սալլի — 11:30Աղնջաձոր — 12:00Արտաբույնք — 12:00Թառաթումբ — 14:00Հարգանքի տուրքը խոնարհում է հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի առաջ։Նրանց սխրանքն ու անձնազոհ ծառայությունը հանդիսանում են մեր պետության և ժողովրդի անվտանգության ամուր ... Մանրամասն
26.01.26 ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ 2026Թ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2025Թ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն թվականի հունվարի 23-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում, Եղեգիս համայնքի ղեկավարի` տեղակալ Ահարոն Գաբրիելյանի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հանրային բաց լսում և քննարկում՝ 2026 թվականի տարեկան բյուջեի նախագծի, ինչպես նաև 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց 2026 թվականի բյուջեի նախագիծը, լսվեցին մասնակիցների առաջարկությունները, ներկայացվեցին դիտարկումներ և հնարավոր փոփոխություններ։
Նման հանդիպումները կարևոր են համայնքային թափանցիկության և բնակիչների մասնակցության խթանման տեսանկյունից։

26.01.26 ԻՆՈՎԱՐԻՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
<<ԿԱԶԱ>>  շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հայտարարաում է ՀՀ բոլոր մարզերում բնակվող 14-25 տարեկան երիտասարդների շրջանում <<ԻՆՈՎԱՐՈՒՄ>> խաղայնացված կրթական և համայնքային զարգացման ծրագրի 2026 թվականի ընդունելության մեկնարկի մասին։<<ԻՆՈՎԱՐՈՒՄ>>-ը 6-ամսյա ծրագիր է, որը նպատակ ունի զարգացնել երիտասարդների առաջնորդական և թիմային հմտությունները։ Ծրագիրն ուղղված է ակտիվ, ստեղծարար  և նախաձեռնող երիտասարդներին, ովքեր պատրաստ են ներգրավվել իրենց համայնքների զարգացման գործընթացում։ Ծրագրի շրջանակում մասնակիցները Գյումրիում անցնում են 4-օրյա երկու դասընթաց, ստանում առաջադրանքներ, վաստակում միավորներ, ձեռք են բերում փորձառու մասնագետների հետ աշխատելու ... Մանրամասն
20.01.26 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շատին բնակավայրի սիրելի բնակիչներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ հունվարի 22-ին, ժամը 10։00֊ից 14։00֊ն բնակավայրում կանցկացվեն բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ` գործարկվելու է ազդարարման շչակը։

Խնդրում ենք խուճապի չմատնվել․ շչակի գործարկումը իրականացվում է փորձարկման/ստուգման նպատակով։

Շնորհակալություն ըմբռնման համար։

20.01.26 ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ԹԻՎ 1 ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
Եղեգիս համայնքի հարգելի' բնակիչներ,
Տեղեկացնում ենք ձեզ, որ  հունվարի  23-ին, ժամը 15։00-ին,  Եղեգիսի  համայնքապետարանի շենքում՝ համայնքի ղեկավարի աշխատասենյակում   տեղի կունենա 2026 թվականի  ավագանու արտահերթ թիվ մեկ նիստը։
Օրակարգային հարցերին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
 
16.01.26 ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏՎՈՐՈՒՄ 2026

Հարգելի բնակիչներ հիշեցնում ենք, որ արդեն կարող եք ներկայացնել ձեր առաջարկները։ Եղեք ակտիվ, քանի որ ձեր կարծիքը շատ կարևոր է։ 

16.01.26 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
Եղեգիս համայնքի հարգելի քաղաքացիներ․📌Այսօր Եղեգիսի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում Պարեկային ծառայության Վայոց ձորի ստորաբաժանման աշխատակիցների հետ, նրանք տեղեկացրեցին, որ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց ընդունելություն։✅ Ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ արհեստագործական կրթական ծրագրով։✅ Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով՝ պետական պատվերի շրջանակներում (անվճար)։ Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում։✅ Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՓԱՌԱՏՈՆ
Եղեգիս համայնքի զինանշանի բացման արարողություն
🌾ԿՈՐԿՈՏ ԱՊՈՒՐԻ ՓԱՌԱՏՈՆ Korkot Fest
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner