|
16.10.26
Շատինում մեկնարկել են մարտարվեստի մարզումները
|
|
Արդեն շուրջ մեկ ամիս է՝ Շատին բնակավայրում մեկնարկել են քինգ-բոքսի, կարատեի և բռնցքամարտի խմբակների պարապմունքները։ 💪 Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս երեխաներին և երիտասարդներին զբաղվել սպորտով, զարգացնել ֆիզիկական պատրաստվածությունը, ամրապնդել կարգապահությունն ու ինքնավստահությունը։ 🥋 Սպորտը՝ ուժեղ կամքի, առողջ ապրելակերպի և նոր ձեռքբերումների ճանապարհ է։ Մաղթում ենք մեր մարզիկներին հաջողություններ, կամքի ուժ և հաղթանակներ։ 🏆
|
|
|
16.10.26
ՇԱՏԻՆԻ ՕՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է
|
|
Սիրելի՛ Շատինցիներ, Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ և սիրելի՛ հյուրեր,Ուրախությամբ հրավիրում ենք ձեզ հոկտեմբերի 18-ին միասին տոնելու մեր սիրելի Շատինի օրը։ Մեզ սպասվում է տոնական, ջերմ ու հագեցած օր՝ լի երաժշտությամբ, ազգային ավանդույթներով, գյուղական կոլորիտով և անմոռանալի պահերով։ Եկե՛ք միասին արժևորելու մեր արմատները, մեր մշակույթն ու հարազատ Շատինը։ ❤️🎶 Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՄԵԶ🎤 Relax Project – Mush🎤 Արփի🎤 Խաչիկ Արենցի🎤 YereOne Project🎧 DJ Գեորգի🎙️ Հաղորդավար՝ Սոֆի📸Ֆոտոզոնա 🍽️ Ավանդական հարիսայի հյուրասիրություն🛍️ Տաղավարային ցուցադրություն և վաճառք🎉 Տոնական տրամադրություն, ջերմ հանդիպումներ ու շատ գեղեցիկ պահեր։📅 Հոկտեմբերի 18-ին🕐 Մեկնարկը՝ ժամը 13:00-ին📍 Շատին ...
Մանրամասն |
|
|
15.10.26
«ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊ ընկերության կողմից հանրային քննարկումներ հոկտեմբերի 29-ին
|
|
2026 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (ընդունված՝ 21.06.2014 թ., ՀՕ-110-Ն՝ հետագա փոփոխություններով և լրացումներով) և ՀՀ կառավարության 19.11.2014 թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Վարդահովիտ գյուղի 2-րդ փողոց շ․ 4-ում տեղի կունենա «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2026–2028 թվականներին մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրի» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության ...
Մանրամասն |
|
|
14.10.26
16․10․2026 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ` ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
|
Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ 2026 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 15։00-ին Շատինի միջնակարգ դպրոցում՝ տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ՝ հինգերորդ նիստը։ Օրակարգային հարցերին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
|
|
|
13.10.26
<<ԹՎԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ>> ՆՈՐ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ
|
|
Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը կազմակերպում է <<Թվային գրագիտության>> նոր անվճար դասընթաց Արցախից տեղահանված 18-65 տարեկան կանանց համար։ Ձևաչափը՝ օնլայն։ Դասընթացի սկիզբը ՝ նոյեմբերի 4-ին։ Դիմումները կարող եք լրացնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/kUMJFjbHsbwBW6g67 ։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ հոկտեմբերի 28-ը։
|
|
|
08.10.26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հոկտեմբերի 18-ին արի՛ Շատին՝ միասին տոնելու Շատինի օրը։ Սպասվում է հագեցած ու մեծ տոնական ծրագիր՝ երաժշտությամբ, ժամանցով, հետաքրքիր նախաձեռնություններով ու անմոռանալի պահերով։ 🎶🤍 Իսկ օրվա կարևոր ու առանձնահատուկ հյուրերից է Relaqs Project-ը. Սա պարզապես տոն չէ․ սա միասին լինելու, մասնակցելու, բացահայտելու ու համայնքի հետ նոր հիշողություններ ստեղծելու օր է։ 📅 Հոկտեմբերի 18 📍 Շատին բնակավայր Վայոց ձոր, Եղեգիս համահնք 👉 Արի՛, միացի՛ր մեզ և անպայման ներկա եղիր։ Սպասում ենք բոլորիդ։ ☺️😉
|
|
|
06.10.26
🍁 «ՇԱՏԻՆԻ ՕՐ» | ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18 🎶
|
|
🎸 Պատրաստվե՛ք աշնանային լավագույն հնչյուններին․ օրվա երաժշտական լավագույն կատարողներից է լինելու նաև YereOne Project-ը։ Հայկական փոփ և ժողովրդական սիրված հիթեր՝ ժամանակակից ու նոր գույներով։ Որակյալ կատարումներն ու բարձր տրամադրությունն երաշխավորված են։ 📍 Վայրը․ Եղեգիս համայնք, Շատին գյուղ 📅 Օրը․ Հոկտեմբերի 18 ✨ Սիրով սպասում ենք բոլորիդ «Շատինի օրվա» տոնական համերգին։ #ՇատինիՕր #ԵղեգիսՀամայնք #YereOneProject #Շատին #ShatinDay
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |