|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Շատին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Շատին համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Շատին, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 մարտի 2018 թվականի N 31 Ա |
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՐԱԳԼՈՒԽ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԵՐ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ,ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՂԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԻՉ ՑԱՆՑ» ՓԲԸ-ԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 12/04/2001թ. N286 որոշման դրույթներով և նկատի ունենալով, որ նշված հողատարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում ու առկա է ոլորտի լիազորված պետական մարմնի՝ Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության համաձայնությամբ Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի «Գերզմանոց» պատմամշակութային հուշարձանի պահպանման գոտում հեռուստահաղորդիչ կայանի տեղադրման նպատակով կնքված հողի օգտագործման պահպանության պայմանագիրը /պարտավորագիր/՝
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, պատմական և մշակութային գործառնական նշանակության հողերից փողոց 15, թիվ 5 հասցեի 10-044-0092- ծածկագրով, 0,00250 հա հողատարածքը 5/հինգ/ տարի ժամկետով, տարեկան 25000/քսանհինգ հազար/ դրամ վարձավճարով կառուցապատման իրավունքով տրամադրելու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին հեռուստակայան կառուցելու համար՝ Եղեգիս համայնքի Քարագլուխ, Թառաթումբ բնակավայրերի բնակչությանը հեռուստահեռարձակմամբ ապահովելու նպատակով: |
Կողմ -5 ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՌՈՒԲՒԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ ՌԱԶՄԻԿ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԽԻԹԱՐ | Դեմ -1 ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ | Ձեռնպահ -1 ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|