Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 31 Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 31 Ա


Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՐԱԳԼՈՒԽ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԵՐ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ,ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՂԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԻՉ ՑԱՆՑ» ՓԲԸ-ԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 12/04/2001թ. N286 որոշման դրույթներով և նկատի ունենալով, որ նշված հողատարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում ու առկա է ոլորտի լիազորված պետական մարմնի՝ Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության համաձայնությամբ Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի «Գերզմանոց» պատմամշակութային հուշարձանի պահպանման գոտում հեռուստահաղորդիչ կայանի տեղադրման նպատակով կնքված հողի օգտագործման պահպանության պայմանագիրը /պարտավորագիր/՝

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, պատմական և մշակութային գործառնական նշանակության հողերից փողոց 15, թիվ 5 հասցեի 10-044-0092- ծածկագրով, 0,01000 հա հողատարածքը 99/իննսունինը/ տարի ժամկետով, տարեկան 20000/քսան հազար/ դրամ վարձավճարով կառուցապատման իրավունքով տրամադրելու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին հեռուստակայան կառուցելու համար՝ Եղեգիս համայնքի Քարագլուխ, Թառաթումբ բնակավայրերի բնակչությանը հեռուստահեռարձակմամբ ապահովելու նպատակով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner