|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 փետրվարի 2021 թվականի N 18Ա |
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՏԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.382ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի գ) ենթակետով, 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը /կադաստրային ծածկագիր՝ 10-035-0231-0067, մակերեսը՝ 0,382հա/ աճուրդով օտարելու մասին: 2.Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 150%-ի չափով: 3. Տալ հայտարարություն Հայաստանի Հանրապետություն օրաթերթում: |
Կողմ -8 ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՌՈՒԲՒԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԽԻԹԱՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՕՀԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|