Այսօր: Շաբաթ, 1 Նոյեմբերի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.12.25 ՀԻՇԵՑՈՒՄ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
​Հարգելի համայնքի բնակիչ​Սույնով հիշեցնում ենք, որ մինչև տարվա վերջ անհրաժեշտ է վճարել Ձեր հարկային պարտավորությունները:​​Հիշեցնում ենք, որ ժամանակին չվճարելու դեպքում կարող են կիրառվել օրենքով սահմանված տույժեր և տուգանքներ: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների՝ ֆիզիկական անձինք հարկային պարտավորությունները վճարում են մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը, իսկ կազմակերպությունները՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:​Դուք կարող ... Մանրամասն
31.10.25 ԱՐՏԱԲՈՒՅՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՅՈՒՂԻ ՏՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Արտաբույնք բնակավայրի հարգելի բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 3-ին, ժամը 12։00-ին, Արտաբույնք բնակավայրի մշակույթի տան դահլիճում տեղի կունենա հանդիպում, որի ընթացքում կքննարկվի գյուղի տոնի կազմակերպման հնարավորությունը և դրա անցկացման ընթացակարգը։

Հրավիրվում եք ակտիվորեն մասնակցելու քննարկմանը՝ ձեր կարծիքներով և առաջարկներով։

Գյուղի տոնի իրականացումը կախված է հենց ձեր մասնակցությունից և համատեղ նախաձեռնությունից։

🏡 Քո մասնակցությամբ է ձևավորվելու Արտաբույնքի տոնը։ Միացիր հանդիպմանը նոյեմբերի 3-ին։

 

Հարգանքով՝

Եղեգիսի Համայնքապետարան

 

 

29.10.25 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԵՂԵԳԻՍ ԵՎ ՀՈՐԲԱՏԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ

Եղեգիս համայնքում իրականացվող հանրային լսումները կրում են շարունակական բնույթ․ այս անգամ դրանք կայացել են Եղեգիս և  Հորբատեղ բնակավայրերում։ Լսումները վարել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը։ Հանրային լսումները տեղի են ունեցել հարցուպատասխան ձևաչափով՝ բնակիչների ակտիվ մասնակցությամբ։ Քննարկումների ընթացքում հնչած մի շարք առաջարկներ գնահատվել են որպես առաջնային կարևորություն ունեցող նախաձեռնություններ՝ ներառվելու և կյանքի կոչվելու նպատակով սուբվենցիոն ծրագրերի և համայնքի տարեկան աշխատանքային պլանի շրջանակում։

💬 Հանրային լսումները նպաստում են համայնքային կառավարման թափանցիկությանը և բնակիչների ներգրավվածությանը՝ համայնքի զարգացման գործընթացներում։

28.10.25 ՇԱՏԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՅՈՒՂԻ ՏՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Շատին բնակավայրի հարգելի բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 3-ին, ժամը 15։00-ին, Շատինի միջնակարգ դպրոցի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում, որի թեման է՝
Շատին բնակավայրում գյուղի տոնի կազմակերպման հնարավորությունը։

Քննարկման ընթացքում կներկայացվեն և կքննարկվեն տոնի անցկացման տարբեր առաջարկներ և ձևաչափեր։ Տոնը նախատեսվում է նշել մինչև նոյեմբերի 22-ը։

Սիրելի բնակիչներ,
գյուղի օրվան նվիրված միջոցառման կազմակերպումը կախված է հենց ձեր ակտիվությունից և մասնակցությունից։
Հրավիրվում եք ներկա գտնվելու քննարկմանը՝ ձեր կարծիքներով և առաջարկներով մասնակցելու գործընթացին։

Հարգանքով՝
Եղեգիսի համայնքապետարան

27.10.25 Նորանշանակ ՀՀ Վայոց ձորի մարզպետ` Վահագն Արսենյանի այցը Եղեգիս համայնք
Սշխատանքային այցի շրջանակում Եղեգիս համայնքապետարան է այցելել Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Վահագն Արսենյանը։Մարզպետին ընդունեց և համայնքապետարանի աշխատակազմին ներկայացրեց Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը։Հանդիպմանը ներկա էին նաև Եղեգիս համայնքի ավագանու անդամներ՝ Նարեկ Մարտիրոսյանը, Հրաչ Պողոսյանը, Վահե Բաբայանը և Զոյա Մարտիրոսյանը, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ։Հանդիպման ընթացքում պարոն Գաբրիելյանի և ավագանու անդամների կողմից հնչեցին համայնքային և հասարակական նշանակության մի շարք հարցեր։Հանդիպումից հետո պարոն Գաբրիելյանի և ավագանու անդամների ուղեկցությամբ մարզպետ Վահագն Արսենյանը այցելեց Աղնջաձոր և Քարագլուխ բնակավայրեր` ծանոթանալու համայնքներում ... Մանրամասն
27.10.25 ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
Եղեգիս համայնքի հարգելի' բնակիչներ,
Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի հոկտեմբերի 31֊ին, Շատինի միջնակարգ դպրոցում, ժամը` 15։00֊ին տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու 2025թվականի յոթերորդ նստաշրջանի հերթական երկրորդ նիստը։
օրակարգային հարցերին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
27.10.25 Հանրային լսումներ Շատին և Արտաբույնք բնակավայրերում
Հոկտեմբերի 22-ին Շատին և Արտաբույնք բնակավայրերում կայացան հանրային լսումներ, որոնք վարել է Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ Ահարոն Գաբրիելյանը։Շատինում կայացած լսմանը մասնակցել է նաև համայնքի ավագանու անդամ՝ Նարեկ Մարտիրոսյանը։Լսումներին մասնակցած բնակիչները ներկայացրել են մի շարք առաջարկներ և բարձրաձայնել համայնքային կյանքի տարբեր հարցեր։ Առավել հաճախ հնչած և հրատապ համարված խնդիրները վերաբերվել են խմելու ջրի որակի բարելավմանը, աղբահանության պատշաճ կազմակերպմանը, ինչպես նաև նոր կոյուղու համակարգի կառուցման անհրաժեշտությանը։💧 Քննարկումների և հարցուպատասխանի արդյունքում որոշվել է առաջնահերթությամբ ընդգրկել խմելու ջրի օբյեկտների կառույցների (ՕԿՋ) և ջրագծի կառուցման աշխատանքները համայնքի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՓԱՌԱՏՈՆ
Եղեգիս համայնքի զինանշանի բացման արարողություն
🌾ԿՈՐԿՈՏ ԱՊՈՒՐԻ ՓԱՌԱՏՈՆ Korkot Fest
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner