Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 42Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Շատին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Շատին համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Շատին, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մայիսի 2022 թվականի N 42Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՄՈԴՈՒԼԱՅԻՆ» ՏԻՊԻ ՄՍՈՒՐԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 42-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 04/05/2017թ. թիվ 526-Ն որոշման 23-րդ կետի 5-րդ ենթակետի բ. պարբերությունը, Վայոց ձորի մարզպետի 27/04/2022թ. N01/07.2/2879-2022 գրությունը

ավագանին որոշում է՝

«Մոդուլային» տիպի մսուրային մանկապարտեզի կառուցման նպատակով ստորև ներկայացված քաղաքացիներին պատկանող հողամասերը ձեռք բերել համայնքի բյուջեի հաշվին՝ որպես համայնքային սեփականություն՝

1.Շատին բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Շատին բնակավայրի բնակիչ Ջիվան Հմայակի Խուդոյանի և նրա ընտանիքի անդամներ՝ Լալա Վաչիկի Սարգսյանի, Անուշ Ջիվանի Խուդոյանի, Մանե Ջիվանի Խուդոյանի, Վարդան Ջիվանի Խուդոյանի սեփականության իրավունքով պատկանող 10-035-0003-0008 կադաստրային ծածկագրով, 0,071հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ձեռք բերել համայնքի բյուջեի հաշվին՝ որպես համայնքային սեփականություն`3 170 000/երեք միլիոն մեկ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀդրամի չափով։ 

2.Շատին բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Շատին բնակավայրի բնակիչ Վարուժան Սարիբեկի Եղյանի սեփականությանիրավունքով պատկանող 10-035-0003-0012 կադաստրային ծածկագրով, 0,0892հա մակերեսով և 10-035-0003-0013 կադաստրային ծածկագրով, 0,09հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասերը ձեռք բերել համայնքի բյուջեի հաշվին՝ որպես համայնքային սեփականություն`  յուրաքանչյուր հողամասը 2 500 000/երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով, ընդամենը 5000 000 /հինգ միլիոն/ ՀՀդրամի չափով։ 

3.Շատին բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Շատին բնակավայրի բնակիչ Վաղարշակ Դավիթի Բադալյանի և նրա ընտանիքի անդամներ Ռոզա Արտավազդի Բադալյանի, Վարդան Վաղարշակի Բադալյանի, Արփենիկ Վաղարշակի Բադալյանի, Գարուն Վաղարշակի Բադալյանի սեփականության իրավունքով պատկանող 10-035-0003-0011 կադաստրային ծածկագրով, 0,084հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ձեռք բերել համայնքի բյուջեի հաշվին՝ որպես համայնքային սեփականություն` 1 500 000/ մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով։

4.Շատին բնակավայրում սեփականատեր Հայկ Պապաշի Կարապետյանի և նրա ընտանիքի անդամներ հանգուցյալ Մանուշ Հայկազի Հայրապետյանի, Տիգրան Հայկի Կարապետյանի, Աստղիկ Հայկի Կարապետյանի սեփականության իրավունքով պատկանող 10-035-0003-0005 կադաստրային ծածկագրով, 0,1127հա մակերեսով և 10-035-0002-0002 կադաստրային ծածկագրով, 0,024հա մակերեսով  բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ձեռք բերել համայնքի բյուջեի հաշվին՝ որպես համայնքային սեփականություն` 2 500 000/երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀդրամի չափով։ 

 


Կողմ -8

ԲԱԴԱԼՅԱՆ ՆՎԵՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՄԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՇՈՏ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՌՈՒԲՒԿ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԽԻԹԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner