Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 42-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 04/05/2017թ. թիվ 526-Ն որոշման 23-րդ կետի 5-րդ ենթակետի բ. պարբերությունը, Վայոց ձորի մարզպետի 27/04/2022թ. N01/07.2/2879-2022 գրությունը
ավագանին որոշում է՝ «Մոդուլային» տիպի մսուրային մանկապարտեզի կառուցման նպատակով ստորև ներկայացված քաղաքացիներին պատկանող հողամասերը ձեռք բերել համայնքի բյուջեի հաշվին՝ որպես համայնքային սեփականություն՝
1.Շատին բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Շատին բնակավայրի բնակիչ Ջիվան Հմայակի Խուդոյանի և նրա ընտանիքի անդամներ՝ Լալա Վաչիկի Սարգսյանի, Անուշ Ջիվանի Խուդոյանի, Մանե Ջիվանի Խուդոյանի, Վարդան Ջիվանի Խուդոյանի սեփականության իրավունքով պատկանող 10-035-0003-0008 կադաստրային ծածկագրով, 0,071հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ձեռք բերել համայնքի բյուջեի հաշվին՝ որպես համայնքային սեփականություն`3 170 000/երեք միլիոն մեկ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀդրամի չափով։
2.Շատին բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Շատին բնակավայրի բնակիչ Վարուժան Սարիբեկի Եղյանի սեփականությանիրավունքով պատկանող 10-035-0003-0012 կադաստրային ծածկագրով, 0,0892հա մակերեսով և 10-035-0003-0013 կադաստրային ծածկագրով, 0,09հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասերը ձեռք բերել համայնքի բյուջեի հաշվին՝ որպես համայնքային սեփականություն` յուրաքանչյուր հողամասը 2 500 000/երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով, ընդամենը 5000 000 /հինգ միլիոն/ ՀՀդրամի չափով։
3.Շատին բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Շատին բնակավայրի բնակիչ Վաղարշակ Դավիթի Բադալյանի և նրա ընտանիքի անդամներ Ռոզա Արտավազդի Բադալյանի, Վարդան Վաղարշակի Բադալյանի, Արփենիկ Վաղարշակի Բադալյանի, Գարուն Վաղարշակի Բադալյանի սեփականության իրավունքով պատկանող 10-035-0003-0011 կադաստրային ծածկագրով, 0,084հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ձեռք բերել համայնքի բյուջեի հաշվին՝ որպես համայնքային սեփականություն` 1 500 000/ մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով։
4.Շատին բնակավայրում սեփականատեր Հայկ Պապաշի Կարապետյանի և նրա ընտանիքի անդամներ հանգուցյալ Մանուշ Հայկազի Հայրապետյանի, Տիգրան Հայկի Կարապետյանի, Աստղիկ Հայկի Կարապետյանի սեփականության իրավունքով պատկանող 10-035-0003-0005 կադաստրային ծածկագրով, 0,1127հա մակերեսով և 10-035-0002-0002 կադաստրային ծածկագրով, 0,024հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ձեռք բերել համայնքի բյուջեի հաշվին՝ որպես համայնքային սեփականություն` 2 500 000/երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀդրամի չափով։
|