Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի, 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
ավագանին որոշում է՝ 1.Հաստատել 24-ը մայիսի 2022թ. թիվ 5 արտահերթ նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝ 2.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրային հայտերի քննարկման մասին։
3.Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
4.Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,26784հա և 0,56208հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքերը աճուրդային կարգով օտարելու մասին: 5.Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2/երկու/ հա արոտ հողատեսքը վարձակալությամբ տրամադրելու մասին, 6.Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,49196 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը աճուրդային կարգով օտարելու մասին։
|