 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՄԱՐՏԻ 2025թվականի N 74Ա
ԽԱՉԻԿ ՎԱՂԱՐՇԱԿԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԵՎ ԳԱՅԱՆԵ ՌԱՖԻԿԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՀԱՍՑԵ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի 10062MLSEAZC քաղվածքը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող Խաչիկ Վաղարշակի Մարտիրոսյանի և Գայանե Ռաֆիկի Սահակյանի սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը (կադաստրային ծածկագիր՝ 10-018-0014-0008, մակերեսը 0,2հա) տրամադրել Եղեգիս համայնք, Գողթանիկ գյուղ, 1-ին փողոց, 8-րդ փակուղի, տուն 2 հասցեն։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
Եղեգիս համայնք