27.03.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ 2024 թվականի ապրիլի 10-12-ը կազմակերպում է #DEMOCoDesign Lab սոցիալական նորարարության աշխատարանը։Աշխատարանը իրականցվում է ՄԱԶԾ «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում և նպատակ ունի մշակել նախագծեր, որոնք ուղղված կլինեն փախստականների և ընդունող համայնքների բնակիչների միջև սոցիալական միասնականության ուժեղացմանը նպաստող և ՏԻՄ-ի լիազորությունների շրջանակներում մատուցվող համայնքային ոլորտային ծառայությունների կառավարմանը, որակի բարելավմանը, վերապրոֆիլավորմանը և հնարավոր նոր ինքնածախսածածկվող ...
Մանրամասն |
|
25.03.24
UNIVERSE ART» մրցույթ-փառատոնի վերաբերյալ
|
Եղեգիս համայնքի սիրելի բնակիչներ տեղեկացնում ենք ձեզ, որ 2024 թվականի հունիս ամսին կմեկնարկի «UNIVERSE ART» մրցույթ-փառատոնը։ Կից ներկայացվում են մրցույթի մասնակցության պայմանները և անհրաժեշտ փաստաթղթերը:
|
|
25.03.24
Հաղթանակ «ԱՐՄ ԻԹՖ» թաեքվոնդոյի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի բաց առաջնությանը
|
Մարտի 22-ին՝ Երևանի «Դինամո» մարզադահլիճում «ԱՐՄ ԻԹՖ» թաեքվոնդոյի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի բաց առաջնությանը Եղեգիսի համայնքի Քարագլուխ բնակավայրից, Եղեգնաձորի Մարզադպրոցի սաներ՝ Ալեն Միքայելյանը և Սմբատ Զաքարյանը զբաղեցրել են իրենց քաշային խմբերում առաջին և երկրորդ պատվավոր տեղերը։ 🥇Ալեն Միքայելյանը արժանացել է ոսկե մեդալի, 🥈 Սմբատ Զաքարյանը արժանացել է արծաթե մեդալի, Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաղթանակներ։
|
|
|
20.03.24
Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի (Professional Fellows Program/PFP) վերաբերյալ
|
PFP-ն հնարավորություն է ընձեռում երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարման մարմիններում: PFP-ն ծրագիր է պետական սեկտորում եւ ՀԿ-ներում ընդգրկված մասնագետների համար, որոնք ներգրավված են հանրային քաղաքականություն մշակելու և օրենսդրություն ձևավորելու գործընթացում։ PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական եւ կառավարման գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ Նահանգների պետական, օրենսդրական հաստատություններում, տեղական կառավարման մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ հանրային քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:Ծրագրին մասնակցելու համար դիմորդները ...
Մանրամասն |
|
20.03.24
Հայտարարություն մեղվաբուծության ծրագրի վերաբերյալ
|
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի (CARD) աջակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Արենի, Վայք, Ջերմուկ և Եղեգիս համայնքներում իրականացնում է «Փրկելով մեղուներին՝ փրկում ենք մեզ» ծրագիրը։Ծրագրի նպատակն է նպաստել Վայոց ձորի մարզի մեղվաբուծական տնտեսությունների կայուն զարգացմանը և ապրանքանիշի գրագետ ձևավորման շնորհիվ շուկայահանման հնարավորությունների ավելացմանը։Ծրագրի շրջանակում նախատեսված են մեղվաբույծների վերապատրաստման դասընթացներ, ընտրված մեղվաբույծների համար ապրանքանիշի մշակում և ներդրում, ինչպես նաև մեղվաբույծների համար մեղվանոցային տնտեսությունների վարման մատյանների ներդրում։Ծրագրով ...
Մանրամասն |
|
14.03.24
«Երիտասարդության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքներին մասնակցելու հրավեր
|
Եղեգիս համայնքի հարգելի բնակիչնե՛ր, երիտասարդնե՛ր,ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակով հրավիրում է երիտասարդության ոլորտի տարբեր դերակատարների՝ մասնակցելու օրենքի նախագծի մշակման աշխատանքներին:Նախագծի մշակման նպատակով Նախարարությունը ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մշակել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) նախնական տարբերակը:Նախագիծը հանրության ավելի լայն շրջանակներում ներկայացնելու նպատակով Նախարարությունը նախատեսում է իրականացնել այցելություններ ՀՀ մարզեր։Ապրիլի 12-ին քաղաք Եղեգնաձորում տեղի կունենա հանդիպում՝Քննարկմանը կարող են մասնակցել տվյալ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |