Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 18-ը մայիսի 2006 թվականի N912-Ն որոշման դրույթներով
Որոշում եմ՝
1.Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի փողոց 15, թիվ 3/11 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 10-035-0036- կադաստրային ծածկագրով, 0.03116 հա մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված 29ք/մ և 34.30 ք/մ մակերեսներով շինությունները համարել որպես համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքերը պետական գրանցման նպատակով որոշման մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի ստորաբաժանմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: