Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 17Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Շատին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Շատին համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Շատին, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունվարի 2022 թվականի N 17Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 29/06/2021Թ. ԹԻՎ 65Ա ԵՎ 13/08/2021Թ. ԹԻՎ 78Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասի պահանջներով

ավագանին որոշում է՝

1.Եղեգիս համայնքի ավագանու 29-ը հունիսի 2021թ. «Եղեգիս համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկայով, բարձիչ էքսկավատորով, «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով և Վոլտրա-90 ՏԳ մակնիշի բուլդոզերով մատուցվող ծառայությունների դիմաց սակագներ սահմանելու մասին» թիվ 65Ա որոշման հավելվածի՝

1.1. 4-րդ կետի 2-րդ պարբերության մեջ «13 000 /տասներեք հազար/» թիվը և բառերը փոխարինել «15 000 /տասնհինգ հազար/» թվով և բառերով։

1.2. 4-րդ կետի 2-րդ պարբերության մեջ «18 000 /տասնութ հազար/» թիվը և բառերը փոխարինել «20 000 /քսան հազար/» թվով և բառերով։

1.3. 4-րդ կետի 2-րդ պարբերության մեջ «1000 /մեկ հազար/» թիվը և բառերը փոխարինել «1500 /մեկ հազար հինգ հարյուր/» թվով և բառերով։

1.4. 4-րդ կետում կատարել հետևյալ լրացումը՝ «Ինքնագնաց տեղափոխման համար էքսկավատորավարին մեկ ժամվա աշխատանքի համար վճար սահմանել 1500 /մեկ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ»:

2.Եղեգիս համայնքի ավագանու 13-ը օգոստոսի 2021թ. «Եղեգիս համայնքի սեփականություն հանդիսացող Էլազ ԲԼ-880 բարձիչ էքսկավատորով, «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով, Վոլտրա -90 ՏԳ մակնիշի թրթուրավոր բուլդոզերով, «Գազել» մակնիշի միկրոավտոբուսով և «ՈՒազ» մակնիշի ավտոմեքենայով համայնքապետարանին մատուցվող ծառայությունների դիմաց սակագներ և վարորդի վարձատրության չափ սահմանելու մասին» թիվ 78Ա որոշման մեջ՝ 

2.1.Վերնագրում «Վոլտրա-90ՏԳ մակնիշի թրթուրավոր բուլդոզերով» բառերից հետո լրացնել ««Ջիմա 1304» մակնիշի անվավոր տրակտորով,» բառերը։
2.1.Բովանդակության 1-ին մասում 
«8 000» թիվը փոխարինել «10 000» թվով:

2.2.Բովանդակության 2-րդ մասում «8 000» թիվը փոխարինել «10 000» թվով:

2.3.Բովանդակությունը լրացնել նոր 6-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝ «6.Ջիմա 1304 մակնիշի աբվավոր տրակտորի կոմունալ հրիչով աշխատանքների մեկ աշխատանքային օրվա համար սահմանել 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ»:

 


Կողմ -7

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՄԱՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՌՈՒԲՒԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԽԻԹԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner