Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ և 42-րդ կետերի պահանջներով, համաձայն Եղեգիսի համայնքապետարանի և «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի միջև կնքված համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի, Եղեգիս համայնքի ավագանու 29 ապրիլի 2020թ. N38 Ա որոշումը
ավագանին որոշում է՝
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ կողմից ֆինանսավորվող <<Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում>> ծրագրի Եվրոպական հանձնաժողովի և Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ի միջև կնքված պայմանագրի հիմքով ,,Քաղաքացու բյուջե,, դրամաշնորհային ծրագրի մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ,,Համայնքի կենտրոնը համայնքի հայելին է,, ծրագրային գործողությունների արդյունքում առաջացել են նոր կարևորագույն և լրացուցիչ ծախսեր, ուստի ծրագիրը ամբողջական ավարտին հասցնելու համար համայնքի կողմից համայնքային ներդրումը ավելացնել 350000 /երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ: