Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշումը
որոշում եմ՝
Հերմոն բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Անուշ Մանուկի Պողոսյանի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության /կադաստրային ծածկագիր 10-029-0130-0001, մակերեսը՝ 0,64հա/ հողատեսքը գրանցել Եղեգիս համայնք, Հերմոն բնակավայր, փողոց 5, թիվ 10 հասցեում: