Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Կ. Խտրյանի 17/02/2020թ. N/27.3/3420-2020 գրությունը
ավագանին որոշում է՝
Հաստատել համայնքի բյուջեի վարչական մասի`
բաժին 11 խումբ 1 դաս 2 ոլորտի պահուստային միջոցներ 4891 հոդվածից պակասեցնել 12000.0 հազար դրամ,
ավելացնելով բաժին 4 խումբ 2 դաս 4 ոռոգման ցանցի կառուցում և վերանորոգում ոլորտի այլ կապիտալ դրամաշնորհներ հոդվածին (հոդված 4657) 12000.0 հազար դրամ, Աղնջաձոր, Շատին, Քարագլուխ, Հերմոն, Վարդահովիտ, Սալլի բնակավայրերի ոռոգման ցանցի վերանորոգման ֆինանսավորման համար: