Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշումը
որոշում եմ՝
Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող հանգուցյալ Հայկարամ Ապետնակի Թադևոսյանի /ընտանիքի գլխավորը/ և նրա ընտանիքի անդամներ՝ Լեյլի Ալբերտի Թադևոսյանի /կինը/, Անի Հայկարամի Թադևոսյանի /աղջիկը/, Փիրուզա Հայկարամի Թադևոսյանի /աղջիկը/, Քրիստինե Հայկարամի Թադևոսյանի /աղջիկը/ սեփական բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասին և բնակելի տանը /կադաստրային ծածկագիր՝ 10-007-022-003, մակերեսը՝ 0.2 հա/ տրամադրել Եղեգիս համայնք, Աղնջաձոր բնակավայր, փողոց 3, 1-ին նրբանցք, տուն 3 հասցեն: