Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի պահանջներով
ավագանին որոշում է՝
1.Եղեգիս համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 20-ի «Եղեգիս համայնքի Եղեգիս, Շատին և Քարագլուխ բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերը ուղղակի վաճառքով օտարելու մասին» թիվ 38Ա որոշման հղման մեջ <<66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի>> թվերը և բառերը փոխարինել <<66-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի>> թվերով և բառերով:
2.Եղեգիս համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 20-ի «Սալլի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը <<Տելեկոմ Արմենիա>> ՓԲ Ընկերությանը վարձակալության տրամադրելու մասին» թիվ 44Ա որոշման հղման մեջ <<8-րդ գլխի 43-րդ մասի>> թվերը և բառերը փոխարինել <<8-րդ գլխի 43-րդ կետի>> թվերով և բառերով:
3.Եղեգիս համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 20-ի «Սերվիտուտի պայմանագրեր կնքելու մասին» թիվ 48Ա որոշման.
ա/հղման մեջ <<<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով>> բառերը և թվերը փոխարինել <<<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով>> բառերով և թվերով,
բ/հղումը լրացնել <<Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի պահանջներով>> բառերով: