Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի գ) ենթակետով, 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
Տալ համաձայնություն Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողերը աճուրդային կարգով օտարելու վերաբերյալ.
1. Բնակավայրերի նշանակության այլ հողատեսքը /կադաստրային ծածկագիր՝ 10-044-0122-0018, տարածքը՝ 0,15 հա/
Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 100%-ի չափով
2. Գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք /կադաստրային ծածկագիր՝ 10-044-0268-0002, տարածքը՝ 0,35238 հա/
Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 100%-ի չափով,
3. Տալ հայտարարություն Հայաստանի Հանրապետություն օրաթերթում: