Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով Ավագանին որոշում է
1. Տալ համաձայնություն Շատին համայնքի սեփականություն հանդիսացող ՎԱԶ 21214-027-40 մակնիշի 171LL70 պետական համարանիշի 2014թվականի արտադրության ավտոմեքենան օտարելու մասին:
2. Հաստատել ''Տիգրիս" ՍՊԸ կողմից 2017 թվականի հոկտեմբերի 6-ի դրությամբ Շատին համայնքի սեփականություն հանդիսացող ՎԱԶ 21214-027-40 մակնիշի 171LL70 պետական համարանիշի 2014թվականի արտադրության ավտոմեքենայի շուկայական գնահատման արժեքը՝ 820000/ ութ հարյուր քսան հազար/ դրամ:
3.Շատին համայնքի սեփականություն հանդիսացող ՎԱԶ21214-027-40 մակնիշի 171LL70 պետական համարանիշի 2014 թվականի արտադրության ավտոմեքենան ուղղակի վաճառքի կարգով վաճառել Շատին համայնքի բնակիչ Բայանդուր Ամիյի Խանոյանին:
4. Ավտոմեքենայի վաճառքից գոյացած գումարը մուտքագրել համայնքի բյուջեի ֆոնդային մասին: