Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 29/11/2024թ․ թիվ 122Ա և 27/02/2026թ․ թիվ 21Ա որոշումները
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող ստորև ներկայացված անշարժ գույքերը նվիրատվությամբ անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին («Արտաբույնք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին)՝
1)բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-010-0422-0003, մակերեսը 0,085հա։
2)բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-010-0051-0039, մակերեսը 0,04003հա։