Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N1 հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով <<ԱՐ ԱՐ ՖԱՐՄ>> ՍՊԸ-ի հայտը
որոշում եմ՝
1.<<ԱՐ ԱՐ ՖԱՐՄ>> ՍՊԸ-ին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)՝ Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքում (բնակավայր Եղեգիս, Կենտրոնական փողոց 1-ին փակուղի, շենք 1, կադաստրային ծածկագիր՝ 10-021-0114-0069, ) խելացի անասնագոմի կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: