Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 22/12/2020թ. թիվ 88Ն որոշման կից հավելված 1-ի 17-րդ մասի 1/-ին կետով
ավագանին որոշում է՝ Համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող կանանց և երիտասարդության հարցերով խորհրդակցական մարմնի (այսուհետ՝ ԿԵՀ ԽՄ-ի) ձևավորման նպատակով առաջադրել ավագանու անդամ Զոյա Հայրիկի Մարտիրոսյանի թեկնածությունը՝ իր համաձայնությամբ: |