Հիմք ընդունելով 04-ը նոյեմբերի 2019թ. արձանագրությունը հողամասի՝ աճուրդով վաճառքի արդյունքների մասին, ավագանու 27/09/2019թ. թիվ 54Ա որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 70-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով
որոշում եմ՝
1.Եղեգիս համայնքի Հորբատեղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության այլ հողեր հողատեսքը /կադաստրային ծածկագիր՝ 10-030-0019-0031, մակերեսը՝ 0,1հա 100 800 /մեկ հարյուր հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ արժեքով վաճառել Հորբատեղ բնակավայրի բնակիչ Նահապետ Կարապետի Ավագյանին:
2.Հողամասն օտարելու համար օրենքով սահմանված ժամկետում և կարգով կնքել առուվաճառքի պայմանագիր: