Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով , Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-ը հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
Ավագանին որոշում է՝ 1.Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /ՙՙԳետիկվանքի դուզեր՚՚ կոչվող տարածք/ գյուղատնտեսական նշանակության 3 հա մակերեսով խոտհարքը երեք տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրել Շատին բնակավայրի բնակիչ Մանվել Սլավիկի Բաբլանյանին՝ խոտհունձի նպատակով: 2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ կնքել արոտավայրերից օգտվելու պայմանագիր: |