Հիմք ընդունելով 04-ը նոյեմբերի 2019թ. արձանագրությունը հողամասի՝ աճուրդով վաճառքի արդյունքների մասին, ավագանու 26/04/2019թ. թիվ 31Ա որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 70-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով
որոշում եմ՝
1. Եղեգիս համայնքի Հորբատեղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքը /կադաստրային ծածկագիր՝ 10-030-0107-0040, մակերեսը՝ 1,125հա/ 79 800 /յոթանասունինը հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ արժեքով վաճառել Հորբատեղ բնակավայրի բնակիչ Մանվել Հենրիկի Սահակյանին:
2.Հողամասն օտարելու համար օրենքով սահմանված ժամկետում և կարգով կնքել առուվաճառքի պայմանագիր: