Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշումը
Որոշում եմ՝
Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի նախկին բնակիչ հանգուցյալ Արաքսի Դավթի Մարգարյանի սեփական տնամերձ հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 10-031-018-012, տարածքը՝ 0,030 հա/ գրանցել Եղեգիս համայնք, Հորս բնակավայր, փողոց 4, տուն 35 հասցեում: