Ղեկավարվելով ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 26/12/2002թ. ՙՙԻնքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին՚՚ ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով
որոշում եմ՝
1.Ճանաչել քաղաքացի Դոնարա Հովհաննեսի Հարությունյանի կողմից՝ Եղեգիս համայնքի Գողթանիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող սեփականության իրավունքը փաստացի ավել օգտագործվող 0,27498 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ:
2.Ավել օգտագործվող 0,27498 հա բնակավայրերի նշանակության հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ: