Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով
ավագանին որոշում է՝ Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով համայնքի կողմից զարգացման ծրագրերին մասնակցելու վերաբերյալ ներկայացվող հետևյալ հայտերը՝ 1.Մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներ /հետաձգված, նախատեսված Շատին բնակավայրում Եղեգիս համայնքի համար /սոցիալական զարգացման ծրագիր/,
2. Ոռոգման խողովակաշարի կառուցում՝ Վարդահովիտ, Հերմոն, Սալլի /հետաձգված/ և Աղնջաձոր, Քարագլուխ, Թառաթումբ, Շատին բնակավայրերում /տնտեսական զարգացման ծրագիր/, 3.Փողոցային լուսավորության անցկացում՝ Արտաբույնք, Շատին և Թառաթումբ բնակավայրերում /սոցիալական զարգացման ծրագիր/, 4. Խմելու ջրի խողովակաշարի կառուցում և վերանորոգում, ՕԿՋ-ների վերանորոգում՝ Հորբատեղ, Գողթանիկ, Թառաթումբ, Հորս, Շատին, Եղեգիս և Սալլի բնակավայրերում /տնտեսական զարգացման ծրագիր/: |