Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 18-ը ապրիլի թիվ 40Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի 11-ը մարտի 2019 թվականի N 01/08.2/1089-2019 գրությունը
Որոշում եմ՝
Եղեգիս համայնքի ղեկավարի 15-ը մարտի 2018թ. «Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների նոր կազմը, հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու, հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկման համար լիազորված անձ նշանակելու մասին» թիվ 48 Ա որոշման հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման կից հավելվածի: