Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշումը
որոշում եմ՝
Եղեգիս համայնքի Սալլի բնակավայրի բնակիչ Հազարապետ Հովհաննեսի Ղազարյանի /ընտանիքի գլխավորը/ և նրա ընտանիքի անդամներ՝ Վիլետա Արտաշեսի Ղազարյանի /կինը/, Ահարոն Հազարապետի Ղազարյանի /տղան/, Սարգիս Հազարապետի Ղազարյանի /տղան/ տնամերձ հողամասին և բնակելի տանը /կադաստրային ծածկագիր՝ 10-038-010-005, մակերեսը՝ 0,079 հա/ տրամադրել Եղեգիս համայնք, Սալլի բնակավայր, փողոց 11, տուն 6 հասցեն: