Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով
ավագանին որոշում է՝
1.Հորբատեղ բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Հրանտ Սարոյի Սմբատյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի /կադաստրային ծածկագիր՝ 10-030-0106-0021, մակերեսը՝ 0,2հա/ նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար:
2. Հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում: |