Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով
որոշում եմ՝
Եղեգիս համայնքի ղեկավարի 24-ը մարտի 2020 թ. «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի 20/03/2020 թվականի մրցույթի արդյունքները հաստատելու մասին» թիվ 83Ա որոշման բովանդակությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. <<Եղեգիս համայնքի սեփականություն հանդիսացող, Վարդահովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 1,75 հա /10-041-0201- կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող/ հողատեսքը 5 /հինգ/ տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնել մրցույթում հաղթող ճանաչված Ավետիք Սարիբեկի Հովակիմյանին:
ա.Հողամասի կադաստրային արժեքը կազմում է 288750 /երկու հարյուր ութսունութ հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
բ.Տարեկան վարձավճարը սահմանել 12 706 /տասներկու հազար յոթ հարյուր վեց/ ՀՀ դրամ, որը կազմում է կադաստրային արժեքի 4,4%-ը:
գ.Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը կազմում է 1059 /մեկ հազար հիսունինը/ ՀՀ դրամ:
դ.Վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով՝ ըստ տարվա օրացույցային եռամսյակների, ոչ ուշ քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 20-ը:
ե.Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան պայմանագրի ուժի մեջ մտնելուց 10 օրվա ընթացքում: զ.Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:>>: