Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N1 հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետի պահանջներով
որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությանը տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)՝ Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում ջրարբիացման համակարգի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: