Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թ. մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով
որոշում եմ՝
Տալ շինարարության թույլտվություն Շատին բնակավայրի բնակիչ Ռուդիկ Ռոբերտի Հակոբյանին՝ սեփական բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի /կադաստրային ծածկագիր՝ 10-035-0255-0015, մակերեսը՝ 0,03 հա/ վրա շինանյութի խանութ կառուցելու համար: