Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշումը
որոշում եմ՝
Եղեգիս համայնքի Սալլի բնակավայրի բնակիչ Սամվել Հայրապետի Ղազարյանի /ընտանիքի գլխավորը/ և նրա ընտանիքի անդամներ՝ Աշխեն Արտաշի Ղազարյանի /կինը/, Նաիրի Սամվելի Ղազարյանի /որդին/, Նաիրուհի Սամվելի Ղազարյանի /դուստրը/, Սուրեն Սամվելի Ղազարյանի /որդին/, Հայրապետ Սամվելի Ղազարյանի /որդին/ սեփական բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասին և բնակելի տանը /կադաստրային ծածկագիր՝ 10-038-012-001, մակերեսը՝ 0.142 հա/ տրամադրել Եղեգիս համայնք, Սալլի բնակավայր, փողոց 1, տուն 11 հասցեն: