Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 37-րդ հոդվածի 1-ին մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով
ավագանին որոշում է՝ 1.ՈՒժը կորցրած ճանաչել ավագանու 14-ը դեկտեմբերի 2017թ. <<Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու «Եղեգիս համայնքի ղեկավարի կամավոր լիազորությունների իրականացման կարգը եվ անհրաժեշտ ֆինանսական միջոցները հաստատելու մասին»17/11/2017 թվականի թիվ 26ն որոշումը նոր խմբագրությամբ շարադրելու մասին>> թիվ 29Ն որոշումը: 2.Սահմանել Եղեգիս համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը՝ համաձայն սույն որոշման կից հավելվածի: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |